Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովայի հավաքականին

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեկսեյ Չիժենոկը, որը վաստակեց 31 միավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովայի հավաքականին:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը, Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում ավարտեց ելույթները՝ վերջին խաղում 91-60 հաշվով հաղթելով Մոլդովայի հավաքականին:

Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեկսեյ Չիժենոկը, որը վաստակեց 31 միավոր: