Երկու այծի ծիծաղելի քայլվածքը զվարճացնում է մարդկանց. տեսանյութ

Զվարճալի տեսանյութն արդեն հազարավոր դիտումներ է հավաքել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 Օգոստոս — Sputnik. Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի հերոսները այծեր են։ Տարօրինակ քայլվածքով չորքոտանիների տեսանյութը հրապարակվել է Twitter–ում և երաժշտական կատակների թեմա դարձել։

​Այծերի զավեշտալի քայլվածքը զվարճացրել է մարդկանց։ Կճղակավորները քայլում են կողք կողքի, բայց այնքան տարօրինակ շարժումներ անելով, որ թվում է` պարում են։

The Mashable–ն գրում է, որ տեսանյութը նոր մեմեր ստեղծելու առիթ է դարձել։

​Օգտատերերից շատերը տեսաշարքը համադրել են պարային երաժշտության հետ։

Հաշված օրերի ընթացքում տեսանյութը բազմահազար դիտումներ է հավաքել։

Ամաչու՞մ ես. չորքոտանիները տակնուվրա են արել տունը. զվարճալի տեսանյութ

«Տժժում է». պարող կատվի տեսանյութը զվարճացրել է պրոդյուսեր Մաքս Ֆադեևին