Վթար Լոռիում. «Արզնի մսամթերքի» տնօրենն ու 12-ամյա որդին հիվանդանոցում են

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի անգամ պտտվել և ընկել ձորը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի-Sputnik. Լոռիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով երկու անձ հոսպիտալացվել են։

Ողբերգական վթար Լոռիում. չծնված երեխան մահացել է, կնոջը տեղափոխել են Երևան

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, օգոստոսի 3-ին՝ 00։30-ի սահմաններում, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի հանդամասում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Ջամվելյանն իր վարած Nissan Patrul մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ տվել, գլորվել է և ընկել ձորը։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Ջամվելյանն ու նրա ուղևոր՝ 12-ամյա Մ. Ջ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ 

Ողբերգական ավտովթար Շիրակում. վարորդը տեղում մահացել է

Ըստ տեղեկությունների՝ վիրավորները հայր ու որդի են, բացի այդ վարորդ Ա. Ջամվելյանը «Արզնի մսամթերք» Փակ Բաժնետիրական Ընկերության տնօրենն է:

Վթարից հետո Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվի անդամներից 8-ը դեռ հիվանդանոցում են. մանրամասներ

Դեպքի հանգամանքները պարզվում են: