Քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. նրան որոնում են Հրազդան գետի տարածքում

Տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչն արդեն երկու օր է տնից դուրս է եկել և չի վերադարձել: Այդ մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դժբախտ պատահար. Հրազդանում 47-ամյա տղամարդ է մահացել

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: