ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերականգման հարցում ԵԱԶԲ-ի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա։ Այս մասին Նուր-Սուլթանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Ամանղելդի Իսենովը։
«Բանկում այդպիսի կարծիք կա, որ մենք կուզենայինք մասնակցել վերականգնմանը։ Բայց դեռ վաղ է խոսել որևէ վերջնական որոշուման մասին», - ասաց Իսենովը։
Նրա խոսքով՝ նախագիծը իրականացվելու է հաջորդ տարի։ Բանկն արդեն մասնակցելու ցանկություն հայտնել է, սակայն, Իսանովի խոսքով` «Զվարթնոցի» հետ բանակցությունների արդյունքի մասին դեռ վաղ է խոսել։
Հիշեցնենք` Երևանյան «Զվարթնոց» օդանավակայանի վերականգմանը մասնակցելու ԵԱԶԲ-ի մտադրության մասին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովն ասել էր Ալմաթի- Բիշքեկ – Դուշանբե-Երևան-Մինսկ-Մոսկվա-Նուր-Սուլթան տեսակապի ժամանակ։
Հայաստանում արդեն հնարավոր է չվերթն ինքնուրույն գրանցել. նորամուծություն «Զվարթնոցում»
Sputnik Արմենիային«Զվարթնոց» օդանավակայանից հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են քննարկել առաջարկը։