Զինվորներն ուտելուց հետո «սրտիկել» են ափսեն. Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Դավիթ Տոնոյանը վարչապետին է ուղարկել զինվորների «շնորհակալության» լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները ճաշն ուտելուց հետո յուրահատուկ ձևով են շնորհակալություն հայտնել համեղ ուտելիքի համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում երևում են դատարկ ափսեները, իսկ ափսեներից մեկում` կետչուպով գրված «mersy»–ն ու սրտիկը:

Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ

«Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարանում թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները: Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»,– գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել։ Եթե մինչև հիմա այդ հարցերով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա այդ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։

Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է

Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցում են 6 տարբեր ընկերություններ: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ