Զագիտովան պարում է Me Voy–ի ներքո. հիասքանչ պարի տեսանյութը հայտնվել է համացանցում

Համաշխարհային գեղասահքի աստղ Ալինա Զագիտովան նոր մրցաշրջանում կարճ ծրագիրը կկատարի իսրայելցի երգչուհի Յասմին Լևիի Me Voy երգի ուղեկցությամբ։
Sputnik

Համացանցում հայտնված տեսանյութը բացահայտում է, թե ինչպիսի համարով է ելույթ ունենալու գեղասահորդ Ալինա Զագիտովան առաջիկա մրցաշրջանում։

Օլիմպիական չեմպիոնը համարը ներկայացրել է Ճապոնիայում The Ice շոուի ժամանակ։ Զագիտովայի թիմն ընտրել է Յասմին Լևիի Me voy (Հեռանում եմ) երգը։

Տեսանյութը հայտնվել է Զագիտովայի Youtube–յան էջում։

Ռուս հանդիսատեսին նոր ծրագիրը կներկայացվի սեպտեմբերին` ստուգիչ սահքի ժամանակ։

Զագիտովան վստահորեն գլխավորում է Չմշկորդների միջազգային միության վարկանիշը` 1000 միավորով գերազանցելով ճապոնուհի Սատակո Միյախարուին։

Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին

Նախատեսվում է, որ սահքին կմասնակցեն նաև Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ Եվգենյա Մեդվեդևան և Ելիզավետա Տուկտամիշևան, կոնտինենտալ առաջնության գործող չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան, համաշխարհային առաջնության մրցանակակիրներ Եվգենյա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը, ինչպես նաև Վիկտորյա Սինիցինա–Նիկիտա Կացալապով և Ալեքսանդրա Ստեպանովա–Իվան Բուկին զույգերը։

Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն