ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում գտնվող բուժհաստատություններից մեկն է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա դանակահարված է եղել։ Տեղեկությունը փոխանցվել է ոստիկանություն։
Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածք ստացել։ Նախնական վարկածով` տղամարդը դանակահարվել է իրենց տանը երիտասարդ կնոջ հետ վեճի ընթացքում։ 27-ամյա կինը խոհանոցից վերցրել է դանակն ու հարձակվել ամուսնու վրա` հարվածելով ոտքին։
Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել
Տղամարդուն հիվանդանոց են հասցրել հարևանները։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։
Ողբերգական վրաերթ Արագածոտնում. տղամարդը տեղում մահացել է