Վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվին տեղափոխող ավտոբուսը․ կա 18 վիրավոր

Կոլեկտիվին տեղափոխող ПАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և հայտնվել ձորակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում ПАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Շիրակի մարզում հովիվները կայծակնահարվել են. մեկը մահացել է

Վթարից հետո 18 մարդու տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը։ Նրանք մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում ավելի քան 25 ուղևոր է եղել։

Ողբերգական վրաերթ Արագածոտնում. տղամարդը տեղում մահացել է