Վարդան ներկայացրել է պարելով սեղան պատրաստելու նուրբ արվեստը. տեսանյութ

Pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) ապշեցրել է իր բաժանորդներին նոր տեսանյութով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Հայտնի պարուհի, pole-dance–ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) ներկայացրել է, թե ինչպես է պետք սիրելիի համար պարելով սեղան գցել։ Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Instagram–ի իր էջում։

«Սև հրեշտակ» Վարդան քնել է լողավազանի մոտ․ լուսանկար

«Պար` սիրելիի համար։ Կամ ինչպես պետք է ճիշտ սեղան գցել։ Երբ @varda_tm–ի արտադրությունը մեկ դերձակ ուներ, իսկ տարածքը 16 քմ էր, հենց IKEA–ից 2.000 ռուբլով գնած այս սեղանի վրա էինք մենք ձևում առաջին լողազգեստները», – գրել է Վարդան։

Նա հարցրել է` արդյոք բաժանորդները չե՞ն ցանկանում սիրելիի համար պար բեմադրել սեղանի վրա։ Եթե այո, ապա նա առաջարկել է անցնել @varda_moscow էջ և գրանցվել Ռիտա անունով մարզչի մոտ։

Տեսանյութը դիտել են ավելի քան 75 հազար անգամ։ Բաժանորդները հիացած էին։

«Սարսափելի է... նույնիսկ ես գամված մնացի, պատկերացնում եմ, ինչ են զգում տղամարդիկ», – գրել է rinabazal–ը։

«Երբ զլանամ սիրելիիս համար կերակուր պատրաստել, նրա համար հենց այս ձևով սեղան կգցեմ», – գրել է li_aruta_–ն։

Հիշեցնենք՝ Վարդան ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Ստացել է երկու բարձրագույն կրթություն է` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջեր-մարզչի։

Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» կեղծանունով։

Դարձիր նոր Վոլոչկովա. Վարդան հայտարարել է «շպագատի» մարաթոնի մեկնարկի մասին