Տիգրան Քեոսայանը «հայավարի» երգում է կանանց համար. տեսանյութը հրապարակել է նախկին կինը

Ալյոնա Խմելնիցկայան ցույց է տվել, թե ինչպես են ժամանակ անցկացնում նախկին ամուսնու տանը։ Տեսանյութն իրարանցում է առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են երեկոներն անցկացնում նախկին ամուսնու` Տիգրան Քեոսայանի և նրա ներկայիս կնոջ` Մարգարիտա Սիմոնյանի տանը։

«Խաղաղ ընտանեկան երեկոներ Ադլերում։ Բոլորին հումոր ու բարիք եմ մաղթում։ Այո, մենք այլմոլորակային ենք։ Մենք ուրախ ենք, իսկ դո՞ւք», – տեսանյութին կից գրել է Ալյոնան։

Կադրերում երևում ու լսվում է` ինչպես է Քեոսայանը «հայավարի» երգում հայտնի երգերը։

Ընդհանուր սեղանի շուրջ նստած են Քեոսայանը, Խմելնիցկայան, Սիմոնյանը, ինչպես նաև ռեժիսորի մայրը` Լաուրա Գևորգյանը, որին նախկին և ներկայիս հարսները համոզում են ժպտալ բաժանորդներին։

Դերասանուհու էջի բաժանորդները հավանել են տեսանյութը, բայց շատերը խոստովանել են, որ չեն հասկանում, թե ինչպես կարելի է նման հիանալի հարաբերություններ պահպանել նախկին ամուսնու հետ։

Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել

«Բարձր հարաբերություններ են, կեցցեք», «Կարելի է միայն հիանալ նման հարաբերություններով», «Տիգրանն այնքան լավ է երգում, կատակում, ամեն ինչում է տաղանդավոր», «Հարյուր անգամ վերանայեցի և ծիծաղում եմ։ Հրաշալի է», «Որքան ջերմ է ձեզ մոտ», – գրել են նրանք։

Խմելնիցկայան և Սիմոնյանը լավագույն ընկերուհիների են նման։ Դերասանուհին հաճախ է մասնակցում նախկին ամուսնու տանն անցկացվող հավաքույթներին։ Ալյոնայի և Քեոսայանի դուստրերը` Ալեքսանդրան և Քսենյան, նույնպես լավ հարաբերություններ ունեն Քեոսայանի նոր ընտանիքի հետ։

Նա իսկական Քեոսայանն է. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ու ամուսնու հարաբերությունների մասին

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 թվականի դեկտեմբերին` որդին։ Այժմ նրանք երրորդ երեխային են սպասում։

Մարգարիտա Սիմոնյանի՝ սկեսուրի ու ամուսնու նախկին կնոջ հանդեպ սերը ապշեցրել է օգտատերերին