ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլ Ազնավուրի կինը` Քրիստինա Սարգսյանը, Instagram–ի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը։
«Շնորհավոր մեր որդու` Միսաքի 1 տարին»,– լուսանկարին կից գրել է նա։
Քրիստինա Սարգսյանը ծնվել է Երևանում 1986թ–ին։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենն է։
Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին. լուսանկար
Հարցազրույցներից մեկի ժամանակ Նիկոլա Ազնավուրն ասել է, որ Միսաքն իր ու կնոջ նախապապերի անունն է։