Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով

Մարզերում կառուցվելու են 4 կամ 5–հարկանի շենքեր, որոնք համապատասխանելու են միջազգային բոլոր նորմերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հաջորդ տարվանից պետությունը նախատեսում է բազմաբնակարան շենքեր կառուցել Հայաստանի մարզերում, ինչը հնարավորություն կտա ընտանիքներին հիփոթեքով բնակարաններ գնել: Այսօր Գյումրիում այս մասին ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում:

Փաշինյանն ասաց, գները բարձրացա՞ն. ինչ է իրականում կատարվում անշարժ գույքի շուկայում

«Մինչ այս ծրագիրն իրականացվում էր միայն Երևանում, որովհետև ոչ մի քաղաքում չկա նոր բնակարան, ինչը պարտադիր պայման է այդ հիփոթեքային ծրագրում ընդգրկվելու համար: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում կկառուցվեն 1–ական սեյսմակայուն բնակելիներ՝ 4 կամ 5–հարկանի: Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»,- ասաց Վերմիշյանը։

Նրա խոսքով` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում։ Եթե ծրագիրը հաջողվեց, այն շարունակական կլինի։

Պետությունը շենքեր կկառուցի մարզերում, մարդիկ կկարողանան բնակարաններ գնել հիփոթեքով

«Շինարարությունը չպետք է ուշանա: Սա կլինի փոքրիկ մեկնարկ, բայց մեծ նախաձեռնության սկիզբ»,- ասաց Վերմիշյանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ բնակարանաշինական նոր նախագիծ են մշակում մարզերի նորաստեղծ ընտանիքների համար. Երևան գալու փոխարեն նրանց կառաջարկեն պետական վարձով բնակարան հարազատ մարզում։

Չես կարող վճարել` արձակուրդ վերցրու. հիփոթեքային վարկը հնարավոր կլինի մի քանի ամիս չվճարել