Հայաստանի կալանավորների թիմը շախմատ կխաղա այլ երկրների դատապարտյալների հետ

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի, Իտալիայի և ԱՄՆ–ի կալանավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Աշխարհի տարբեր երկրների կալանավորները կմասնակցեն շախմատի խոշորագույն մրցաշարի, որը կմեկնարկի օգոստոսի 5-ին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պատժի կրման դաշնային ծառայության մամուլի կենտրոնը։

ՊԵԿ աշխատակիցը կաշառք է պահանջել ու ստացել. նա կալանավորվել է

Մրցումները կանցկացվեն համացանցով։

Շախմատի միջազգային առցանց մրցաշարը կտևի երկու օր։ Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Բելառուսի, Իտալիայի և ԱՄՆ–ի կալանավորները։

Յուրաքանչյուր երկիր կներկայացնի 4 անձանցից բաղկացած թիմը։ Նրանք կմրցեն շրջանաձև համակարգով, իսկ հաղթող թիմը կորոշվի ընդհանուր արդյունքով։

Մահվան 13 դեպք ՔԿՀ–ներում. դատապարտյալներին ժամանակին օգնություն չի ցուցաբերվո՞ւմ

Այս մրցաշարը մրցակիցների թվով առաջինը կլինի բանտային շախմատի պատմության մեջ։

Բախում բանտում. Բրազիլիայում մահացած բանտարկյալների թիվը հասել է 57-ի