Դավթաշենում այլևս կոտրված աղբամաններ չեն լինի

Փոխարինելուց առաջ աղբամանների տարածքները հատուկ հեղուկով լվացվելու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. Դավթաշենում մոտակա օրերին այլևս չեն լինի «Սանիթեքի» կոտրված աղբամանները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Սանիթեքին» դատի են տալիս. հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

«Բոլոր աղբամանները փոխարինվելու են Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբամաններով, ինչպես նաև ավելացնելու ենք աղբամանների թվաքանակը»,– նշել է նա։

Կուբատյանը վստահեցրել է նաև, որ փոխարինելուց առաջ աղբամանների տարածքները հատուկ հեղուկով լվացվելու են։

Նշենք, որ հուլիսի 30-ին Հայաստան են բերվել ևս երկու աղբահավաք ավտոմեքենա։ Երևանի քաղաքապետարանի ներկրած ավտոմեքենաների թիվը հասել է 12-ի։

«Սանիթեքի» ողջ «գարաժը» նախկին փոխքաղաքապետի հոր տարածքում է. Մարությանի բացահայտումները

Հուլիսի 23-ին Կուբատյանը հայտնել էր, որ Երևան է ժամանել աղբարկղների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղների քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ։

«Սանիթեքի» դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի. ուզում են խլել մեր ունեցվածքը. տնօրեն