Արարատի մարզում հղի կինն ինքնասպանության փորձ է արել

Ինքնասպանության պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երեկ Արարատի հիվանդանոց է տեղափոխվել հենց Արարատ քաղաքում ապրող 21-ամյա մի աղջիկ, որը գտնվում է 23 շաբաթական հղիության վիճակում։

Սարսափելի դեպք Արարատի մարզում. 28–ամյա հղի է մահացել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` բուժհաստատությունում ախտորոշվել է սուր դեղորայքային թունավորում։ Պարզվել է, որ աղջիկը տանը ավելի քան 10 տարբեր տեսակի դեղահաբեր է ընդունել, որ կյանքին վերջ տա։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ինքնասպանության պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ինչ-որ երիտասարդներ փորձել են աղարտել աղջկա բարոյական կերպարը, ինչից ընկճված աղջիկը կյանքին վերջ տալու փորձ է կատարել։

Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։ Մեր տեղեկություններով՝ այս պահի ո՛չ աղջկան, ո՛չ էլ պտղի կյանքին սպառնացող իրական վտանգ չկա։

Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին