Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի

Facebook ընկերությունն այս քայլը ձեռնարկում է 87 մլն անձնական տվյալները գովազդային գործակալությանը փոխանցելու սկանդալից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Մեծ պահանջարկ վայելող Instagram և WhatsApp սոցցանցերը կվերանվանեն. այդ հավելվածների անվանման մեջ կավելացվի «from Facebook» արտահայտությունը` այդ սոցցանցին պատկանելը շեշտելու համար։ Այս մասին գրում է The Information պարբերականը։

Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը

Նշվում է, որ Facebook ընկերությունն այդ քայլով ուզում է բարելավել իր իմիջը համանուն սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված աղմկահարույց պատմությունների ֆոնին։

Նոր անվանումները կերևան Apple և Google Play հավելվածների խանութներում, ինչպես նաև Instagram և WhatsApp սոցցանցերի ներսում, սակայն սմարթֆոնների էկրաններին ամեն ինչ առաջվա պես կլինի։

Ո՞վ է ուզում Գոգեն դառնալ. խզբզոցը հնարավոր է իրական գլուխգործոցի վերածել

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) Facebook դեմ հետաքննություն էր սկսել 2018թ.-ի մարտին, երբ պարզ էր դարձել, որ ընկերությունը 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալներ է փոխանցել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող Cambridge Analytica ընկերությանը: Ստացված տվյալների հիման վրա մասնագետները գնահատել էին մարդկանց քաղաքական նախապատվությունները և այնպիսի գովազդներ ցուցադրել, որոնք համընկնում էին նրանց հետաքրքրություններին:

Huawei–ի նոր սմարթֆոնի համար երկար հերթ է գոյացել