Խոշոր գումարով դրամապանակը մոռացել էին «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է դրամապանակ, որի տերն արդեն մեկնած է եղել Դուբայ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երևանի օդանավակայանում ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են խոշոր գումարով դրամապանակ։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դրամապանակը հայտնաբերվել է օդանավակայանի մեկնման սրահում։ Դրանում եղել է ավելի քան 1000 դոլար, 29 000 դրամ և Արաբական Միացյալ Էմիրությունների 915 դիրհամ։

Տարօրինակ դեպք Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների աչքի առաջ փախել է դեպքի վայրից

Ոստիկանության ծառայողները պարզել են դրամապանակի տիրոջ ինքնությունը, որն արդեն Երևան-Դուբայ չվերթով մեկնել է Հայաստանից։ Կապ է հաստատվել նրա հետ, որից հետո դրամապանակը կորցրած անձի ազգականը հրավիրվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ստացել դրամապանակը՝ ողջ պարունակությամբ։

Եվ՛ դրամապանակը կորցրած անձը, և՛ այն ստացած ազգականը շնորհակալություն են հայտնել ոստիկանության և ավիացիոն անվտանգության աշխատակիցներին՝ բարեխիղճ ծառայության համար։