Որսից հետո հրազենային վնասվածք է ստացել. 29–ամյա տղամարդուն տեղափոխում են Երևան

Տղամարդը հրացանի խզակոթով հարվածներ է հասցրել իր շանը։ Այդ ընթացքում կրակոց է արձակվել, որը դիպել է որովայնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Այսօր հրազենային վնասվածքով Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն մարզի 29-ամյա մի երիտասարդ։

Երևան–Սևան ճանապարհին փորձել են սպանել նախկին պատգամավորի՞ն

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա և երկու ընկերներն այսօր որսի են գնացել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտակայքում գտնվող դաշտերը։

Վերադարձի ճանապարհին հիվանդանոց տեղափոխված երիտասարդի  շունը  հարձակվել է ընկերներից մեկի վրա։ Նա հրացանի խզակոթով հարվածներ է հասցրել իր շանը։ Այդ ընթացքում կրակոց է արձակվել, որը դիպել է որովայնին։

Տղամարդուն անմիջապես տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց։ Մեր տեղեկություններով՝ վիրավորն այս պահին տեղափոխվում է մայրաքաղաք՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։