Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել

Մոսկվայում բնակվող կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսյանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, լուսանկարվել է արցախյան տարազով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսայանի նախկին կինը` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում, հայկական տարազ հագել ու լուսանկարվել իր ընտրյալի` Ալեքսանդր Սինյուշինի հետ։ Նա լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Ես քեզ ասացի` տանը նստիր». Տիգրան Քեոսայանի և կնոջ զվարճալի «երկխոսությունը»

«Քանի որ մենք լեռնեցի ենք ... Հանգստյան օրեր՝ հայկական երանգներով: Արցախյան տարազներ: Շնորհակալություն նման հիշողության համար»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել Գառնիից:

«Արարատը այսօր մեզ չերևաց, բայց մենք հաստատ գիտենք, որ նա այնտեղ է: Գառնի և Գեղարդ, հյուրընկալ Հայաստան: Շնորհակալ եմ այս ֆանտաստիկ հանգստի համար»,-լուսանկարը մեկնաբանել էր Ալյոնան:

Սիմոնյանի ու Քեոսայանի 5 տարեկան դուստրը նաև անգլերեն խոսել գիտի․ տեսանյութ

Ալյոնա Խմելնիցկայան լուսանկարներ է հրապարակել նաև Գեղարդի վանքից: Դերասանուհին հրապարակումների տակ մանրամասն պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից յուրաքանչյուրի մասին:

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանն ու Խմելնիցկայան ամուսնացել էին 1993 թվականին, պաշտոնապես բաժանվել` 2014–ին։ Նրանք երկու դուստր ունեն։