Շների «կազմակերպված խումբը» գողանում է ավտոմեքենայի պետհամարանիշը. տեսանյութ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը զավեշտալի տեսանյութ է հրապարակել ու Երևանի քաղաքապետին հորդորել զբաղվել թափառող շների խնդրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի— Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ այն իրեն է փոխանցել ընկերը։

«Սանիթեքի» տնօրենը կձերբակալվի՞. պաշտպանները վախենում են ապօրինի գործողություններից

«Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով»,– գրում է Մարուքյանը։

Պատգամավորն իր գառման մեջ դիմում է Երևանի քաղաքապետին` խնդրելով զբաղվել բարձրացրած խնդրով` միաժամանակ հարցադրում անելով, թե` եթե աղբի մասով քաղաքային իշխանությունը «Սանիթեքին» է մեղադրում, ապա շների մասով ո՞ւմ է մեղադրելու:

«Զավեշտի հասնող պնդումներ են». Հայկ Մարությանը կպատասխանի «Սանիթեքին»

Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

իշեցնենք նաև, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը, և որ քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: