«Օգնություն է հարկավոր». արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են բոլոր հետևորդներից

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին որոշել են լրջորեն զբաղվել բարեգործությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հրաժարվել են intagram-յան բոլոր էջերից։ Այս մասին զույգը հայտնել է իր պաշտոնական Instagram–յան էջում։

Սա ոչ բոյկոտ է, ոչ էլ դեմարշ, այլ ընդամենն օգնության խնդրանք. այսպես է զույգը բացատրել իր այդ քայլը և պատմել այն մասին, որ ցանկանում են նոր հարթակ գտնել բարեգործության համար։ Զույգը պլանավորում է ամեն ամիս դառնալ 15 նոր օգտատիրոջ հետևորդ։

«Օգոստոսին ձեր կարիքը կունենանք։ Մենք կցանկանայինք իմանալ, թե ինչպիսի նոր բարեգործական ֆոնդեր կարող եք մեզ առաջարկել»,-գրել են նրանք։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են մեղրամիսը. ի՞նչն է պատճառը

Բաժանորդներից հրաժարվելն ամենամսյա բնույթ կկրի, որպեսզի ուշադրություն հրավիրվի նաև հրատապ խնդիրների վրա, որոնց լուծումով աշխարհն ավելի լավը կդառնա։

Զույգն սկսել է Եղիսաբեթ 2–րդ թագուհու և Քեյթ Միդլթոնի հետևորդը դառնալուց:

Պատասխան ժեստ կլինի թե ոչ՝ դեռ հայտնի չէ։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի երեխա կորդեգրեն