ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Նորացված կազմով Երևանի «Արարատը» Բարձրագույն խմբի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Երևան» թիմի նկատմամբ:
Այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում Դավիթ Խուրցիձեյի խփած միակ գնդակը առաջին տուրում հաղթանակ ապահովեց «Արարատին» «Երևանի» հետ մրցավեճում` 1։0:
Խաղի ընթացքը կանխագուշակելը շատ դժվար էր. «Արարատը» մրցաշրջանին նախապատրաստվելիս լիովին փոխել է իր կազմը, իսկ «Երևանը» առաջնության նորեկն է, և առաջին լիգայի նախորդ մրցաշրջանի հետ համեմատած թիմի կազմում էլ կային զգալի փոփոխություններ:
Մրցող թիմերը, կարելի է ասել, ոչինչով չզարմացրին երկրպագուներին: Հիմնականում միջն տեմպով գործելով` երկու կողմերն էլ հեշտացնում էին պաշտպանվողի գործը: Վտանգավոր պահերը շատ քիչ էին, էլ չենք ասում գոլային պահերի սակավաթիվ լինելու մասին: Խաղի ժամանակի սպառվելու հետ մեկտեղ երևում էր, որ դարպասի մեկ գրավումը կարող է վճռական լինել: Դավիթ Խուրցիձեյի դիպուկ հարվածը հանդիպման 60-րդ րոպեին հաղթանակ ապահովեց «Արարատին»:
«Ալաշկերտը» մոտ էր հաջողությանը, բայց հրաշք տեղի չունեցավ
Միգուցե հուզմունքը կամ առաջին տուրի կարևորությունը խանգարեց կողմերին ավելի լավ խաղ ցուցադրելու համար: Համենայնդեպս, առաջնության ընթացքում և՛ «Արարատը», և՛ «Երևանը» իրենց խաղը կարգավորելու համար աշխատանք ունեն կատարելու: