ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik.Հայաստանի ներքաղաքական դաշտում նոր զարգացումներ են սպասվում՝ հատկապես ընդդիմադիր սեգմենտում։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ներկուլիսային բուռն քննարկումները շարունակվում են, ու, ըստ ամենայնի, մինչև հոկտեմբեր հնարավոր է` 7 կուսակցությունների հայտարարության ձևաչափի օրինակով տեղի ունենա մի նոր կոնսոլիդացիա, բայց այս անգամ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը։
Թերթի աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կուսակցությունները պատրաստվում են հանրային օրակարգ ներկայացնել մի, այսպես կոչված, «աշխատանքային փաստաթուղթ», որտեղ համառոտ կերպով ներկայացված կլինեն իրենց քայլերի հաջորդականությունն ու քաղաքական նպատակները։
Փաշինյանի կուսակցությունը` ՀՀԿ-ի «կրկնօրինակ». ինչո՞վ են նմանվել նախորդներին
Ըստ պարբերականի` կա տեղեկություն, որ այս կոնսոլիդացիոն բլոկում ընդգրկված են լինելու բավականին հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև ՀԿ սեկտորի և փորձագիտական դաշտի առանցքային ներկայացուցիչներ»։
Կուսակցություններ, որ միայն թղթի վրա կան. ի՞նչ է պակասում Հայաստանի քաղաքական դաշտում