ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոցում» արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ։
Ինչպես տեղեկացնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, մեկնման սրահում տեղադրված տերմինալների միջոցով այսուհետ հնարավոր է չվերթի համար ինքնուրույն գրանցվել:
«Զվարթնոցին» մոտենալու ընթացքում օդանավին հեռակառավարվող անօդաչու է մոտեցել. Քաղավիացիա
Նշենք, որ տերմինալներից առայժմ կարող են օգտվել միայն Aeroflot ընկերության այն ուղևորները, որոնք ճամփորդում են ձեռքի ուղեբեռով: