Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորը հրաժարական է տվել

Վահրամ Առաքելյանը բուհը ղեկավարել է ավելի քան 20 տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Facebook սոցիալական ցանցի՝ բուհի էջից։

«Առաքելյանն ասում էր, որ սերունդների կրթության հիմքում կարևոր է հայրենասեր, բազմակողմանի զարգացած և առաջընթացի ճանապարհը հարթող սերնդի դաստիարակումը՝ խորհուրդ տալով բոլորին շարժվել առաջ  դրական տրամադրվածությամբ: Եվ այդ նույն դրական տրամադրվածությամբ ռեկտոր Առաքելյանը թողնում է իր պաշտոնը՝ լիահույս, որ իրեն հաջորդողը նույնքան մեծ եռանդով ու նվիրումով կշարունակի այն բոլոր ծրագրերն ու գործերը, որոնք մնացին անավարտ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ռեկտորի պաշտոնակատարի գրագողության տրցակն ուղարկել ենք ԲՈՀ. ՀՊՏՀ դասախոսներ

Նա, ի դեպ, ավելի քան 20 տարի` 1998թ.–ից բուհի ռեկտորի պաշտոնում է։