ՊՆ-ն ամփոփել է ամառային զորակոչի տվյալները. 196 քաղաքացու տարկետում է տրվել

Ըստ Հովհաննիսյանի` ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Այդ մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը խոսեց պատերազմի վերսկսման հավանականության մասին

«Զորակոչիկների թիվը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների»,- նշել է նա:

Ըստ Հովհաննիսյանի` ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի, «Ես եմ ծրագրով» զորակոչվածների թիվը 89 է:

Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է

Հովհաննիսյանն իր գրառման մեջ նշել է, որ Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: