ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և նեղսրտել չարախոսություններից:
«Երբեմն ասելիքս շատ- շատ է... չարախոսներին, նեգատիվ էներգիա տարածողներին, պարապ ու անիմաստ «քոմենթչիներին»։ Միայն թե մի վատ բան գրեն,վիրավորեն ու անցնեն առաջ...սիրելիներս, մի օր այդ ատելությունից ինքներդ կխեղդվեք... «հանգիստ նստեք տեղներդ» վաաաաա՜յ: Նայեք նկարին ու իմացեք, շարունակելու եմ սիրել կյանքն ու անկեղծ ժպտալ մարդկանց և աշխարհին, ապրել , աշխատել ու սեր տալ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ ու անծանոթ հարյուրավոր դրական հետևորդներիս ... Բարև ՜ պայծառ մարդիկ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Սոֆի Մխեյանի երկրպագուները շտապել են հանգստացնել երգչուհուն:
«Կեցցես Սոֆի ջան», «բացասական էներգիան բումերանգի նման վերադառնում է հետ, մարդկանց մեջ չարությունը ինչքան շատ է, Սոֆի ջան դու լավ եղիր, բարություն սփռիր», «մենք քեզ շատ սիրում ենք Սոֆի ջան»,- գրել են երգչուհու էջի հետևորդները:
Ինչո՞ւ է Սիրուշոն Լատվիա մեկնել. երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել
Նշենք, որ Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա հաճախ է նոր լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում իր առօրյաից: