Եգիպտոսի դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություններ է սկսել տուրընկերություններում

Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների դեպքից հետո ուսումնասիրություններ են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններ է սկսել տուրընկերություններում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներին. տեսանյութ

«ՏՄՊՊՀ–ն Եգիպտոսի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների դեպքից հետո ուսումնասիրություններ է իրականացնում տուրընկերություններում։ Արդյունքների մասին կհայտնենք առաջիկայում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկները մնացել էին Եգիպտոսում։

Չվերթը չեղարկվել էր A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես տեղեկացրել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը, չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված, նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

Հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։

Հուլիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը:

Այսօր` օգոստոսի 1–ին, «Տարոն Ավիայի» ինքնաթիռով կիրականացվի 3–րդ չվերթը` Եգիպտոսում մնացած հանգստացողներին հայրենիք բերելու համար։