Ստեփանակերտում ոգեշնչվել են Երևանի փորձից ու 3D հետիոտնային գծանշում են արել. լուսանկար

Արցախի մայրաքաղաքում նույնպես կարևորում են անվտանգ երթևեկությունը. Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում որոշել են փորձարկել երևանցի գործընկերների փորձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանի փորձից ոգեշնչված` Ստեփանակերտի գործընկերները քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կիրառել են 3D հետիոտնային գծանշման փորձը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Tesla-ի վարորդները կկարողանան իրենց մեքենայի հետ շախմատ խաղալ ու սերիալ դիտել

«Ու առաջին անցումը ստեփանակերտցիների մոտ ավելի լավ է ստացվել, քան երևանցիների (էդպես պատահում է)»,– գրել է նա` նշելով, որ գծանշումն արվել է Վազգեն Սարգսյան փողոցում։

Ըստ Կարապետյանի` 3D անցումներով հետաքրքրված են նաև Աբովյանում, հայ մասնագետներից խորհրդատվություն են հարցրել նաև Թբիլիսիի գործընկերները։

Ինչ վերաբերում է Երևանին, ապա, նրա խոսքով, դրանք առաջիկայում կավելանան։

Հիշեցնենք` հուլիսի 16-ին Կարապետյանը հայտնել էր, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում 3D հետիոտնային անցում է գծվել։

3D անցումը վարորդի համար տեսողական պատրանք է ստեղծում, որ դիմացը արգելք կա և ստիպում է նվազեցնել արագությունը։

Վայ–վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Հայաստանում մտադիր են խիստ օրենք ընդունել