Շոգերը նահանջում են. էլ ինչ է խոստանում Սուրենյանն առաջիկա օրերի համար

Առաջիկա օրերին, հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը մի շարք մարզերում ցերեկային ժամերին կնվազի: Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Եգիպտոսի դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություններ է սկսել տուրընկերություններում

«Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով: Իսկ հանրապետության մյուս մարզերում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով»,–գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով` առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։