Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի դերասանները Սոչիում միջոցառում կվարեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հանրահայտ դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել հայտնի դերասան և հումորիստ Միշա Գալուստյանի հետ: Նազենին նշել է, որ Գալուստյանի հետ աշխատելը գերագույն հաճույք է:

«Այո, մենք ուրախ ենք ու ծիծաղում ենք: Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ, երկու դերասան, երկու հանդիսավար, կամ, պարզապես երկու հարազատ հոգի: Ոչ թե աշխատանք էր, այլ գերագույն հաճույք: Շնորհակալ եմ ընկեր:

Հ.Գ. Հույժ կարևոր է, որ բեմում զգալի լինի ամուր տղամարդկային ուսն ու նրբանկատությունը: Կհանդիպենք արդեն Սոչիում»,-լուսանկարին կից գրել է Նազենին:

«Էս ճապոնացու կյանքն էլ կյանք չի». «Նոր հայեր» թիմը Ճապոնիայում է

Էջի հետևորդները լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ երկու դերասաններին էլ շատ են սիրում:

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանն այսօր իր Instagram–ի էջում տեսանյութ էր հրապարակել և հերքել իր ամուսնալուծության մասին լուրը։