Միխայիլ Գալուստյանին զայրացրել են ամուսնալուծության մասին լուրերը. տեսանյութ

Հայտնի դերասանը անդրադարձել է իր ամուսնալուծության մասին լուրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայտնի դերասան և հումորիստ Միխայիլ Գալուստյանին զայրացրել են նրա ամուսնության մասին կեղծ լուրերը: Նա իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել և մեղադրել լրատվամիջոցներին հերյուրանքներ տարածելու համար:

Տեսանյութում Գալուստյանը մասնավորապես ասում է, որ  լրատվամիջոցներում նյութ է հրապարակվել, իբրև թե Միշան բաժանվում է իր սիրելի կնոջից՝ Վիկտորիայից, քանի որ նրան Բառնաուլի օդանավակայանի ինքնաթիռներից մեկում տեսել են օտար աղջկա հետ: Դերասանն ասել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«Իսկ ինձ կարելի՞ է գազ առանց ջրի». Comedy Club–ը «սպանել է» իր Գալուստյան- Հայաստանով

«Ես կարող եմ պատասխան տալ միայն նրա համար, ինչն ասել եմ, այլ ոչ թե նրա համար ինչը դուք մտածել եք»,-տեսանյութին կից գրել է Գալուստյանը:

Մեկնաբանություններում էջի հետևորդները սատարել են Գալուստյանին:

«Դուք հրաշալի մարդ եք Միշա», «Մի արդարացիր, դու ոչ մի վատ բան չես արել», «Շնորհակալություն ճիշտ տեղեկատվության համար»,- գրել են էջի հետևորդները:

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանն ու նրա կինը՝ Վիկտորյան, ամուսնացած են 12 տարի, նրանք երկու երեխա ունեն։