ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: Այս մասին տեղեկանում ենք ՖԻԴԵ–ի պաշտոնական կայքից։
Նշենք, որ ՖԻԴԵ–ն հրապարակել է օգոստոս ամսվա աշխարհի լավագույն 100 շախմատիստների դասակարգման աղյուսակը։
«Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Լևոն Արոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը»,–տեղեկանում ենք կայքից:
Բացի այդ, Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ է ներգրավվել ցուցակում. Գաբրիել Սարգսյանը 46-րդ, Հրանտ Մելքումյանը` 87-րդ, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդ հորիզոնականում են հայտնվել: Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարովը զբաղեցրել է 9–րդ հորիզոնականը։