«Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին». Լիլիթ Բաբասյան

Դիետոլոգը խոստովանում է, որ ժամանակին անդուլ պայքար է մղել սեփական քաշի դեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայտնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և մոտիվացրել իր հետևորդներին: Դիետոլոգը խորհուրդ է տալիս հավատալ սեփական ուժերին:

«Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին։ Այս քաշն ինձ անհավանական էր թվում։ Ինձ հաճախ ասում են՝ գուցե չստացվի, իսկ ես միշտ պատասխանում եմ, որ անհնարին ոչինչ չկա։ Կարելի է ունենալ այն մարմինը, որն ուզում եք և կարելի է դրան հասնել համեղ սնվելով, առանց սովամահության»,-գրել է Լիլիթը:

Հիշեցնենք, որ դիետոլոգը որոշել է վիդեոբլոգի (վլոգի) միջոցով խորհուրդներ տալ նրանց, ովքեր ուզում են նիհարել: Լիլիթը պարբերաբար տեսագրություններ է  հրապարակում Instagram–ի իր էջում և կիսվում խորհուրդներով։

Դիետոլոգ. նիհարելու համար հրաշագործ հաբեր չկան

Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները