Հայաստանում կանցկացվեն «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները

«Խաղաղության մարտիկ» մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի ԶՈՒ ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում  օգոստոսի 3-15-ը ՀՀ–ում կանցկացվեն «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցումները։

Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մրցումների մասնակիցներն ուժերը կչափեն ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» (կողմնորոշում տեղանքում, մարտական պատրաստության համալիր վարժություններ, բուժօգնության կազմակերպում), ռազմամարզական «Ատլետ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում:

«Խաղաղության մարտիկ» մրցումների բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին` Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ  «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Բալայան. «Զինված ուժերում շուտով շատ հետաքրքիր անակնկալներ կլինեն»