Երկաթուղայինի օրը երթևեկությունը մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Երկաթուղայինի օրը` օգոստոսի 4-ին, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների։

90-ամյակը ծովափնյա հանգստից հրաժարվելու պատճառ չէ. Ռոզա տատիկը գնացքով մեկնեց Բաթում

Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

•  Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)

•  Երևան-Արաքս-Երևան

•  Աբովյան-Ալմաստ-Շորժա

•  Երևան-Երասխ-Երևան

Ինչ դերակատարում է ունեցել ԱԻՆ-ը Թումանյան կայարանում առաջացած հրդեհի մարման գործում

 

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը: