ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ լույսը դեռ չբացված, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա դանակահարված է եղել, կտրած-ծակած վնասվածքները եղել են նստելատեղի հատվածում։
Վնասվածքներ են հայտնաբերվել նաև դեմքին ու գլխին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց փողոցից։ Իրավապահները պարզել են, որ միջադեպը հենց փողոցում էլ տեղի է ունեցել։
Արագածոտնում համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա և հարևան փողոցում ապրող մի տղամարդ պարտք ու պահանջի հարցի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում էլ կողմերից մեկը ծեծել, ապա դանակով հարվածներ է հասցրել մյուսին։
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։
Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը