ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Rammstein աշխարհահռչակ ռոք–խմբի Instagram–ի պաշտոնական էջում լուսանկարներն են հայտնվել մոսկովյան «Լուժնիկի» մարզադաշտի համերգից։ Լուսանկարներից մեկում կիթառահարներ Ռիխարդ Քրուսպեն ու Պաուլ Լանդերսը համբուրվում են։ Դա համացանցում իսկականն իրարանցում է առաջացրել։
«Ռուսաստան, մենք քեզ սիրում ենք», – այսպես են նրանք մեկնաբանել լուսանկարները։
Լուսանկարների հրապարակմանը հաջորդել են հավատարիմ երկրպագուների հիացական մեկնաբանությունները։
«Մենք էլ ձեզ ենք սիրում, շնորհակալություն շոուի համար», – գրել են նրանք, իսկ ոմանք էլ հետաքրքրվել են` արդյոք նման համբույր լինելու է Սանկտ Պետերբուրգում օգոտսոսի 2–ին կայանալիք համերգի ժամանակ։
Օգտատետերից ոմանք գրել են, որ տղամարդկանց` հանրության առաջ համբուրվելն «ուժեք քայլ է»։ Բաժանորդները ենթադրել են, որ «իրենց համբույրով» երաժիշտները փորձել են հասկացնել, որ դեմ են հոմոֆոբիային։
Ոմանք էլ մեղադրել են աստղերին, որ նրանք շեղվել են իրենց հիմնական առաքելությունի` երաժշտությունից և զբաղվել սեռական փոքրամասնությունների արժեքների քարոզչությամբ։ Նրանք ամոթանք են տվել իրենց կուռքերին` շոուի ժամանակ նման «քաղաքական ակցիայի» համար։
Յան Գիլանն արդեն Գյումրու պատվոգիր ունի. նրան նաև կուղեկցի «Նարեկի» զորությունը
Մեկ օրվա ընթացքում լուսանկարները ավելի քան 250 հազար հավանություն ու 5000 մեկնաբանություն են հավաքել։
Հիշեցնենք` Rammstein խումբը ելույթ է ունեցել հուլիսի 29–ին `«Լուժնիկի» մարզադաշտում` եվրոպական շրջագայության շրջանակում։