«Ռուդիկը վերջապես կզանգահարի Ժորիկին». Գարիկ Մարտիրոսյանն ասել է` ում է կարոտում Ռուդիկը

Մարտիրոսյանի հրապարակումը մի լավ ուրախացրել է օգտատերերին ու իսկական իրարանցում առաջացրել համացանցում։
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հաղորդավար ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է գործընկերոջ` Միխայիլ Գալուստյանի լուսանկարը` «ՍևԿավ ՏՎ» հորինված հեռուստաընկերության հաղորդավար Ժորիկ Վարդանովի կերպարում։

«Օպերատոր Ռուդիկը կարոտում է Ժորիկին», – գրել է երգիծաբանը` հրապարակման մեջ նշելով Գալուստյանին։

Սոսո Պավլիաշվիլին ևս արձագանքել է հրապարակմանը. նա գրել է, որ նույնպես կարոտում է  նրանց։  Հարյուրավոր մարդիկ գրել են, որ իրենք էլ են կարոտում Ժորիկին ու Ռուդիկին։ Օգտատերերից մեկն էլ կատակել է. «Պաչում եմ ձեր փորիկները, Ռուդիկը վերջապես կզանգահարի Ժորիկին»։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ

Ոմանք կարծել են, որ Մարտիրոսյանը Ժորիկի մասին նոր հաղոդրումներ է  ակնարկում։ Մյուսներն առաջարկել են Ժորիկի ու նրա արկածների մասին ֆիլմ նկարահանել։

Ի՞նչ է «գագաչաթը» կամ ի՞նչ կապ ունի Գարիկ Մարտիրոսյանը Իրինա Շեյքի բաժանման հետ

Ժորիկ Վարդանովը «Наша Russia»  հաղորդման երևակայական կերպարն է։ Նա հաղորդավար է աշխատում «ՍևԿավ ՏՎ» –ում։ Ժորիկն ամեն օր ուղիղ եթեր է դուրս գալիս, որտեղ կովկասյան տաքարյունությամբ ներկայացնում է ոչ միայն Պյատիգորսկի, այլև ամբողջ աշխարհի իրադարձությունները։