Huawei–ի նոր սմարթֆոնի համար երկար հերթ է գոյացել

Սմարթֆոնն ունի բոլոր շանսերը` դառնալու այս տարվա ամենապահանջված սմարթֆոնը, որը սպասարկվում է 5G ցանցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Huawei Mate 20X 5G սմարթֆոնը գնելու համար Չինաստանում արդեն ավելի քան 300 000 պատվեր է գրանցվել։ Այս մասին հայտնում է ixbt.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ո՞վ է ուզում Գոգեն դառնալ. խզբզոցը հնարավոր է իրական գլուխգործոցի վերածել

Իրականում այս ցուցանիշն այնքան էլ մեծ չէ, քանի որ ավելի վաղ մեկ օրվա ընթացքում վաճառվել է Honor 9X սմարթֆոնի 300000 օրինակ։ Բայց պետք է հաշվի առնել գնային տարբերությունը. եթե Honor 9X-ի գինը տատանվում է 275 դոլարի սահմանում, ապա Huawei Mate 20X 5Gժն Չինաստանում արժե 900 դոլար։

Nokia-ն կոճակներով 2 նոր հեռախոս կներկայացնի

Իհարկե, 5G ցանցում սպասարկվող մյուս սմարթֆոններն ավելի թանկ են, և կարելի է ենթադրել, որ գնորդն առաջին հերթին ուշադրություն է դարձնում արժեքին։ Բայց Mate 20X 5G սմարթֆոնը ստեղծվել է Mate 20 ֆլագմանի բազայով, այնպես որ հզորությամբ այն չի զիջի Huawei-ի և մրցակիցների մյուս թոփային սմարթֆոններին։

Պատանին մեկ միլիոն դոլար է շահել Fortnite խաղի աշխարհի առաջնության ժամանակ. լուսանկար