ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը հակասում է կողմերի միջև հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի հետևանքով հայ զինծառայող է զոհվել և երկու կողմերում էլ կան վիրավորներ։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին և մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշեց նա:
Զախարովայի խոսքով` լարվածության աճը հակասում է կողմերի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն:
Կաշխատենք պարոն Գրեմինգերին չհիասթափեցնել. Զախարովան պատասխանել է Արցախի մասին հարցին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի է համարել իրավիճակի հետագա էսկալացիան և հակամարտության կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար: