Մեկը հիվանդ է ձևացել, մյուսը` խաբեությամբ փորձել չծառայել. 2 տղայի մեղադրանք է առաջադրվել

Սիմուլյացիայի ճանապարհով երկու տղա փորձել են ծառայության հերթական զորակոչերից խուսափել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է

«Հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Իսկ խաբեության ճանապարհով ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Ս. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել` վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով»,–նշված է քննչականի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը սահմանում է այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը։ Հոդվածի 2–րդ մասի առաջին կետը սահմանում է, որ ծառայությունից վերջնականապեu խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ

Նույն հոդվածի 2–րդ մասն էլ սահմանում է, որ ծառայությունից վերջնականապեu խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում են ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: