ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Թուրքիայի նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է նախագահ Ռեջեփ Էրդողանի և իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը։
The Financial Times–ին տված հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել էր, որ Արդարություն և զարգացում» կուսակցությունը մի ժամանակ հավատարիմ էր արդարության, խոսքի և մտքի ազատության սկզբունքին, սակայն վերջին երեք տարիների ընթացքում այս ֆունդամենտալ արժեքներն անտեսվում են։
«Ես ամբողջ կյանքում հարգանք եմ դրսևորել այդ արժեքների նկատմամբ, սակայն դրանք ոտնահարվում են»,-ասել է նախկին վարչապետը։
Նրա կարծիքով` նախագահ Էրդողանը, որին սահմանադրական հանրաքվեի արդյունքում բացառիկ լիազորություններ են տրվել, վնաս է հասցնում պետությանն ու նրա ինստիտուտներին։
Պուտին-Էրդողան բանակցությունները Սոչիում մոտ 4.5 ժամ են տևել
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ–ները գրում էին այս տարվա աշնանը կուսակցություն ստեղծելու՝ Դավութօղլուի մտադրության մասին։ Նշվում էր, որ նրա գաղափարին աջակցում են նախկին նախագահ Աբդուլա Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը։ Նա վերջերս է լքել իշխող կուսակցության շարքերը։
Էրդողան. ԱՄՆ–ի մեղադրանքը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է, որից վատ հոտ է գալիս