Պաշտոնից ազատվել է Վայոց Ձորի փոխմարզպետը. որոշումը ստորագրել է Ավինյանը

Մարզպետի տեղակալն այս պաշտոնում աշխատեց մեկ տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին նշված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Ռազմիկ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– նշված է որոշման մեջ, որը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Տոնոյանն այս պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։

Պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել բանտախցերում արգելված իրեր թույլատրելու համար. ԱԱԾ

Հիշեցնենք` նրա հետ կապված տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը։

Ապրիլի 27–ին փոխմարզպետը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ տեղեկացնելով, որ Քաղաքացու օրվա առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում իր վրա հարձակվել, վիրավորել, հայհոյանքներ են հնչեցրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Արտաբույնք վարչական համայնքի ղեկավար Արմեն Սեդրակյանը:

Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին

Ավելի ուշ Տոնոյանը Facebook-ի իր էջում «Մի ծխախոտի «բիչոկի» պատմություն» վերնագրով գրառում էր արել և ներկայացրել վիճաբանության արմատները։

Շատ նվիրում աշխատանքին, քիչ՝ ընտանիքին. մարզպետի կինը բացահայտում է պաշտոնի թերությունները