Փաշինյանը Գոշ գյուղ է այցելել ու ենթատեքստով գրառում արել

Գոշ գյուղում զբոսաշրջիկների պակաս չկա, բայց գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչների խոստովանությամբ` այսօր շուրջ 2000 զբոսաշրջիկ է այցելել գյուղ։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնագետները պնդում են՝ տուրիստի թիվ 1 «նպատակը» փող ծախսելն է: Ի դեպ, Գոշ գյուղն ունի շուրջ 1300 բնակիչ, և գյուղամիջի մարդիկ պնդում են՝ Գոշում գործ չկա, Գոշում աշխատանք չկա»,–գրել է նա։

Վարչապետը հավելել է նաև` գրածի ենթատեքստն ում պարզ չէ, պետք է նայի այսօրվա իր ուղիղ եթերը՝ Կալավան գյուղից։ Նրա խոսքով` Կալավանում հռչակավոր վանք չկա, որ ինքն իրենով ամեն օր հազարով տուրիստ բերի:

«ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի». Փաշինյանը զայրացել է

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ընտանիքի հետ այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ, զրուցել տեղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը 10 հյուրատուն ունի գյուղում։ Ղուկասյանը պատմել էր, որ առաջին հյուրատունն իրենց տան երկրորդ հարկում է բացել, իսկ հետո սկսել է ընդլայնել գործունեությունը։

Նրա խոսքով` Կալավանում ամեն մեկն իր գործով է զբաղվում` մեկը պանիր է մատակարարում հյուրատներին, մյուսն անտառներից միրգ–բանջարեղեն է հավաքում... Կալավանում բոլոր հյուրատներն իրենք են սնունդ տրամադրում հյուրերին` այնտեղ ռեստորաններ չկան։ Ղուկասյանը հավելել էր նաև, որ մինչև սեպտեմբերի վերջ իրենց հյուրատներում այլևս ազատ տեղեր չկան, բոլորը պատվիրված են։

Փաշինյանը «սիմինդ փարթի» է կազմակերպել. վարչապետի հանգիստը շարունակվում է

Փաշինյանը հուլիսի 22-ից արձակուրդում է։ Նա արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 2-ը։

Փաշինյանը վայելում է երբեմնի կյանքի հաճույքները. նա նոր լուսանկար է հրապարակել