Ո՞վ է ուզում Գոգեն դառնալ. խզբզոցը հնարավոր է իրական գլուխգործոցի վերածել

Համացանցում կարելի է ֆոտոռեալիստիկան ստեղծագործության հեղինակ դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Nvidia ընկերությունը ներկայացրել է Gaugan նեյրոցանցի կատարելագործված տարբերակը, որն օգտատիրոջ նկարածը ձևափոխում է ֆոտոռեալիստական նկարի։ Ծառայությունը հասանելի է հանրությանը, բայց միայն թեստային տարբերակով։ Gaugan-ի «ուսուցման» համար օգտագործվել է Flickr-ի` մոտ մեկ միլիոն նկար։

Մեկ օրվա ընթացքում Gaugan-ը փորձարկել են 500 000 անգամ։

Ֆոտոռեալիստական նկար ստանալու համար անհրաժեշտ է միայն առաջարկված վրձինների միջոցով ճշգրիտ նշել, թե որտեղ եք ուզում լինեն, օրինակ, երկինքը, գետը, քարը, ծովը և այլն։

Nokia-ն կոճակներով 2 նոր հեռախոս կներկայացնի

Nvidia-ն հուսով է, որ այս ծրագրային ապահովումը մեծ պահանջարկ կունենա դիզայներների, ճարտարապետների և խաղեր նախագծողների շրջանում։

Պատանին մեկ միլիոն դոլար է շահել Fortnite խաղի աշխարհի առաջնության ժամանակ. լուսանկար