ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Մոսկվայի դատարանը երկարաձգել է Կրասնոգորսկում հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրյալների կալանքի ժամկետը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ համապատասխան որոշումն այսօր հրապարակել է դատավոր Վալենտինա Լևաշովան։
Նախկին հատուկջոկատային, Սիրիայի մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել էին հունիսի 1-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ գյուղում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ։
Նշվում է, որ դատական նիստն այսօր մեկնարկել է 2,5 ժամ ուշացումով։
Պաշտպանական կողմը գործին կցել է Խոջանյանի բնակության վայրից և եկեղեցուց ստացած բնութագիրը, Հրանտ Ավետիսյանին տրամադրած որսորդական զենք կրելու թույլտվությունը, Համլետ Հայրապետյանին տրամադրած` էպիլեպսիայի մասին բժշկական տեղեկանքը։
Դատախազը դատարանում հայտարարել է, որ երկու հանցակիցներն արդեն թաքնվել են քննությունից։
«Այդ կապակցությամբ անհնար եմ համարում մեղադրյալների համար ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու հնարավորությունը», – հայտարարել է նա։
Մեղադրյալները կրկին հերքել են իրենց առնչությունը հանցագործությանը և խնդրել ազատ արձակել մեկուսարանից, սակայն դատարանը նրանց փաստարկները չի լսել։
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է միջնորդությունը։ Մինչև նոյեմբերի 2-ը մեկուսարանում կմնան Սերգեյ Խոջայանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները, ինչպես նաև Արթուր Հակոբյանը։
Գործի մյուս 5 մասնակիցներին կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 2-ի Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի դատարանում։
«Ես Հայաստան չեմ փախել». Բելյանկինի ենթադրյալ մարդասպան Օհանյանը հայտարարություն է արել
Հիշեցնենք, որ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին քրեական գործի մասնակիցներ են Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը և Սահակ Սահակյանը, որոնց վերագրում են խուլիգանություն։ Նրանք մեղքը չեն ընդունում։
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործի մասնակցին ձերբակալել են Հայաստանում