Կատուն անջատում է տիրուհու հեռախոսի զարթուցիչը. զվարճալի տեսանյութ

Բրազիլիայում բնակվող կինը նկարահանել է, թե ինչպես է կատուն առավոտյան անջատում սմարթֆոնի զարթուցիչը։
Sputnik

Կինը ստիպված է այս քայլին դիմել, որպեսզի ղեկավարին բացատրի, թե ինչու է պարբերաբար ուշանում աշխատանքից։

Միաժամանակ նա իր նկարածը հրապարակել է համացանցում։ Տեսանյութը դիտողներից շատերը նշել են, որ շատ կուզեին` նման մի կատու էլ իրենք ունենային։

Տեսանյութում երևում է, որ կենդանին հանգիստ նստած է պահարանին, բայց միանգամից ակտիվանում է, հենց որ լսում է զարթուցիչի ձայնը։ Թե ինչպես է նա թաթով անջատում տիրուհու համար տհաճ ձայնը, դիտեք տեսանյութում։

Կատուն ակնոց է դնում. Լեպսի ոճով ակնոցավոր կատուն ուրախացնում է համացանցի օգտատերերին

«Հայր կատուն» մոր նման խնամում և կերակրում է անտուն կատուներին. անհավանական տեսանյութ

«Տժժում է». պարող կատվի տեսանյութը զվարճացրել է պրոդյուսեր Մաքս Ֆադեևին

«Ո՞ւր եք փախչում։ Ես ձեզ սիրում եմ». փափլիկ քոթոթի ու ճտերի մասին զվարճալի տեսանյութ