Ինչերից է հրաժարվել Մարգարիտա Սիմոնյանը` ամեն ինչ հասցնելու համար. խոստովանություն

Մարգարիտա Սիմոնյանը իր ամենօրյա անելիքների ցանկից մի քանի կետ է բացառել, առանց որոնց մայրաքաղաքի կանայք չեն կարող ապրել։ Լավ է դա թե վատ, RT ու Sputnik–-ի գլխավոր խմբագիրը անպատասխան է թողել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. RT ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արդեն մի քանի օր է զվարճացնում է Instagram–ի իր բաժանորդներին Կուբանում արված զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով։ Նա իր ամուսնու` Տիգրան Քեոսայանի հետ այնտեղ է անցկացնում իր հանգիստը։

Մարգարիտա Սիմոնյանը ծաղրել է ԱՄՆ-ի սենատորի խոսքերը FaceApp-ում «ռուսական հետքի» մասին

Նա հերթական բարի լուսանկարն է հրապարակել ու հետաքրքիր գրառում է արել։

Խիստ զբաղված Սիմոնյանը որոշել է բացահայտել, թե ինչպես է ամեն ինչ հասցնում։

Իսկ գաղտնիքը հետևյալն է. նա չի հրաժարվել է մի շարք քայլերից, որոնք ժամանակակից քաղաքների բնակչուհիների համար «must do» ցուցակում են։

  • Մարգարիտան երբեք կոսմետոլոգի մոտ չի հաճախում։
  • Ժամանակ խնայող կետ մյուս քայլը. նա անտարբեր է նորաձևության ու նոր թրենդների հանդեպ։
  • «15 տարի է նույն շորերն եմ հանգում ու ԱՏՈՒՄ եմ ֆոտոսեսիաները»։
  • Ժամանակ տնտեսելու հարցում օգնում է ֆիթնես կենտրոն չհաճախելը։ Թեև լրագրողը խոստովանում է, որ այստեղ հպարտանալու բան չկա, բայց նշում է, որ տնային վազվզոցը լրիվ լրացնում է բացը։
  • Չորրորդը. Սիմոնյանն ու ամուսինը չեն սիրում տարբեր միջոցառումներ այցելել ու նախընտրում են ընկերների ու մտերիմների հետ հանդիպել տանը։
  • Մարգարիտա Սիմոնյանը նաև շատ ժամանակ է խնայել` հրաժարվելով «Գահերի խաղը» սերիալը դիտելուց։
  • Ասում է, որ տասը րոպե է դիմացել, քանի որ ֆիզիկապես չի կարողանում տանել բռնության տեսարանները, նույնիսկ երբ հղի չէ։
  • Արդյո՞ք այդ ամենը լավ թե վատ, Սիմոնյանն անպատասխան է թողնում։